00:00:00

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է պարզել Կարմիր կատար լճից ջրառ կատարելու վերաբերյալ հարցը

15:40, 12 օգոստոս 2020

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: «Ըստ օգտատերերի՝ մի քաղաքացի պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։ Նշենք, որ այդ լճից ջրառ իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի։ Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է նամակ ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը։ Այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են գտնվում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության ներկայացուցիչները։ Հարկ է նշել, որ այս պահին արդեն խառնարանային լիճ հարակից տարածքում են գտնվում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։ Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք շրջայցի ավարտից հետո։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում նմանօրինակ խնդիրներն արձանագրելիս և օպերատիվ արձագանքում։ Հատկապես այս փուլում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվումը բնության պահպանության առաքինի գործին ունի առանձնահատուկ կարևորություն»,- հայտնել է Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր