00:00:00

Լիբանանի մամուլն արձագանքում է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը

15:01, 12 օգոստոս 2020

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը: NNA-ը հայտնում է, որ Բեյրութ է ժամանել հայկական երրորդ օդանավը, որն իր հետ 12 տոննա օգնություն է բերել: Հայաստանից մեկնած ինքնաթիռը Բեյրութի օդանավակայանում դիմավորել են Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչները: Լիբանան ուղարկվող ավելի քան 12 տոննա հումանիտար օգնությունն իր մեջ պարունակել է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք, որոնք ընտրվել են` ըստ ընդունող կողմի ներկայացրած կարիքների: Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն` նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից Հայաստան է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակվելու խնդիրներ են ունեցել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր