00:00:00

Արտակարգ դրություն՝ նոր կանոններով. ովքեր կարող են աշխատել (տեսանյութ)

14:31, 12 օգոստոս 2020

Գործադիրի անդամները՝ կառավարությունում էին, հրավիրել էր արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր, հերթական անգամ երկարաձգել Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը: Այն կորոնավիրուսով է պայմանավորված, հետևաբար թվային  որոշ տվյալներ նախ ներկայացրեց առողջապահության ոլորտի պատասխանատուն: Արսեն Թորոսյանը նշեց՝  Քովիդ 19-ի հաղթահարման փուլը շարունակվում է, ջանքերն արդյունք են տվել, որպես օրինակ էլ բերեց  երեկ արված թեստերի արդյունքները: Կատարվել է 1710 հետազոտություն, արձանագրվել է համավարակի 201 նոր դեպք: Վարչապետն էլ  նշեց՝ ապրիլին, երբ երկիրը գործնականում խիստ սահմանափակումների ռեժիմում էր, արձանագրվեց, որ, օրինակ, սոցիալական և տնտեսական խնդիրները խորանում են, միայն այդ ամսում 50 հազար աշխատատեղի կրճատում եղավ: Փաշինյանն  ասաց, որ հնարավոր չէ հակահամաճարակային կանոնները պահել առանց քաղաքացիների մասնակցության, և խնդիր դրվեց, որ քաղաքացիներին պետք է ուղիղ ներկայացվի իրավիճակը, և Կառավարության պատասխանատվությունն էր, որ որևէ քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության: Հետո Փաշինյանն անդրադարձ կատարեց քաղաքացիների դժգոհություններին, դիմակ չեն դնում եւ արդյունքում տուգանվում են: Կա պարզ ձև, ասում է գործադիրի ղեկավարը, կրել դիմակ և չտուգանվել: Նախկինում կարգախոսն այսպիսին էր, կրիր դիմակ, փրկիր կյանքեր, հիմա, որ կորոնավիճակը համեմատաբար լավ է, գործադիրում հույս ունեն մահերի թիվը զրոյացնել, որ կարգախոսն էլ փոխվի: Ապա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց օրակարգի միակ հարցը: Առաջարկվում է հինգերորդ անգամ օգոստոսի 12-ին՝ ժամը 17:00-ից, 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, երկարաձգել արտակարգ դրությունը երկրում: Նախարարը նշեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա, և այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, բայց մեղմացումներ էլ կան: Բացի այդ՝ մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանք թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի սահմանած կանոնները: Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումների կիրառման հնարավորությունը: Արձագանքելով էլ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործնականում այս որոշմամբ հավաքների ազատության հետ կապված սահմանափակումները հանվում են, սակայն պարտադիր է հակահամաճարակային կանոնների պահպանումը: ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ՝ պայմանով, որ մասնակիցները կլինեն դիմակով և 1.5 մ սոցիալական հեռավորությունը պահպանելով: Գործադիրում միաձայն էին, արտակարգ դրությունը պետք է երկարաձգել, որոշումն ընդունեցին, այն ուղարկելով խորհրդարանի հաստատմանը: Օրենքի ուժով գումարվեց Ազգային Ժողովի արտահերթ նիստ: https://www.youtube.com/watch?v=hj6RoFU10q8&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր