00:00:00

Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը երիտասարդների օրվա առթիվ

13:28, 12 օգոստոս 2020

Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երիտասարդությունը մեր հասարակության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք միասնաբար Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր: Սիրելի երիտասարդներ, դու՛ք եք մեր երկրի ապագան, ու ես վստահ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու: Հարկավոր է միայն կամք, ձգտում և աշխատասիրություն՝ ձեր բոլոր նվիրական երազանքների իրականացման գործում: Իսկ ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին, աջակցել ու սատարել մեր հայրենիքն առավել բարգավաճ դարձնելուն միտված ձեր բոլոր նախաձեռնություններին ու նպատակներին: Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ գեղեցիկ այս տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ երջանկություն, կյանքի բոլոր բնագավառներում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր