00:00:00

Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Գևորգ Պետրոսյան

13:00, 12 օգոստոս 2020

Ժողովուրդ, լսում ե՞ք, թե Կառավարության նիստին ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը: Ասում է՝ «մենք չպտի նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների թիվը հասցնել 0-ի, և 50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»... Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա գրել է. «Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում: Ու հետաքրքիրն էն ա, որ ոչ մեկ ծպտուն չի հանում... Դա նույնն է, որ, ասենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրնը հայտարարի, որ չպետք է ձգտել ՁԻԱՀ-ի (երկուսն էլ մահաբեր են) լիակատար բուժմանը, և միշտ պետք է զապաս պահել մի 50-ից 100 հիվանդ, կարող ա մի օր պետք գան... Կարող ա՞ ցնորվելն այլ կերպ ա լինում... Ո՞վ կբացատրի, սա ինչ ծաղր է ժողովրդի նկատմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր