00:00:00

Կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել․ Նիկոլ Փաշինյան

11:38, 12 օգոստոս 2020

«Կան դժգոհություններ, որ քաղաքացիները տուգանվում են դիմակ չկրելու համար։ Այո, դրա համար կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել։ Էն ժամանակ ասում էին՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր, հիմա հույս ունենք, որ մահերը կզրոյանան, կասենք՝ կրկիր դիմակ և մի տուգանվիր»,- կառավարության  այսօրվա արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ սրանով փորձում են հիվանդացությունը նվազեցնել, մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ կապված հարցերը կլուծվեն։ «Եվ այստեղ էլի ու էլի մեր թիվ մեկ գործընկերը մեր քաղաքացին է, ում խնդրում ենք, որ ականաջալուր լինեն։ Այս լավատեսական իրավիճակը, որ մենք ունենք, պետք է կրկնապատկի մեր զգոնությունը և կարգապահությունը, ժամանակը ցույց տվեց, որ կարգապահությունը բերում է արդյունք։ Եվ հետևաբար, պետք չէ սեփական ձեռքերով քանդել սեփական ձեռքերով կառուցված արդյունքը, մանավանդ, որ մենք հիմա պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը բացել,  բուհական համակարգի հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են։ Եվ այդտեղ անխուսափելիորեն թվերի որոշակի աճ լինելու է։ Մեր հիմնական ռիսկը դա է։ Այդ եթե մենք կանոնները պատշաճ պահենք, թվերի աճը կլինի այնպիսին, որ մեր այսօրվա խոսակցության բովանդակությունը չի փոխվի։ Բայց եթե պատշաճ կարգապահություն չպահվի, մենք նորից վերադառնալու ենք ճգնաժամային իրավիճակի»,- ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր