00:00:00

Ռեալ հնարավորություն ունենք թվերն իջեցնելու․ Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի մասին

11:31, 12 օգոստոս 2020

Կորոնավիրուսով վարակի օրական արձանագրված դեպքերի թիվը մոտ 50-100-ով ավելի ցածր է լինում նախորդ շաբաթվա նույն օրվա համեմատությամբ, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այն տրամաբանությունը, որ մենք նշում ենք՝ ունենք ռեալ հնարավորություն թվերն իջեցնելու, մնում է ուժի մեջ։ Դրանից բխող կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներում ունենք բավական թեթև վիճակ թե՛ սովորական, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով։ Ունենք նաև իջած թվեր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների մասով, իջեցման միտումը պահպանվում է», - ասաց նախարարը։ Նա նկատեց, որ կորանավիրուսի հաղթահարման փուլը շարունակվում է և սահմանված կանոններին հետևելը արդյունք է տալիս։ «Հույս ունենք, որ տեմպը կշարունակվի։ Զրո թվին մոտենալու նպատակ, չեմ կարծում, որ մեր առաջ պիտի դնենք։ Հավանաբար, թիվը 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար պիտի ընդունելի լինի այն իմաստով, որ կանոնները պահելով՝ դժվար է լինելու հասնել զրոյի», - ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր