00:00:00

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան

09:25, 12 օգոստոս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։ ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։ Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր