00:00:00

Մի շարք տնտեսավարողների գործունեությունը կասեցվել է 24 ժամով

20:58, 11 օգոստոս 2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայցեր են անցկացրել ողջ հանրապետության սննդի շղթայի տնտեսավարողների մոտ: Երևանում պատկերն անթերի է եղել՝ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ մարզերում արձանագրված խախտումները եղել են ավել քիչ, քան նախորդ օրերին: Որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, չի պահպանվել սոցիալական հեռավորություն տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև, նկատվել են նաև աշխատակիցների կողմից դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր: Կազմված արձանագրությունները կներկայացվեն ՀՀ պարետատուն: Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք տնտեսավարողների գործունեությունը: Եվս մեկինը կասեցվել է 168 ժամով. այստեղ կրկնախախտման դեպք է արձանագրվել՝ հաճախորդներին մատուցվել է նարգիլե:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր