00:00:00

Չինարիում վիրավորված Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է

20:47, 11 օգոստոս 2020

Տավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, NEWS.am-ի հետ  զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Այս պահին նա գյուղի մեջ  կանգնած է, նրա հետ ամեն ինչ նորմալ է»,- ասաց  գյուղապետը: NEWS.am-ը զրուցեց  նաեւ վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանի հետ, որը վստահեցրեց, որ իր հետ ամեն ինչ լավ է. «Շատ թեթեւակի ցավեր ունեմ, բայց դրանց ուշադրություն չեմ դարձնում, ի շնորհիվ մեր բժիշկների  արդեն լավ եմ»,- ասաց  նա: Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ին Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը  վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից: Նրա մոտ  առկա էր մարմնի մակերեսի մոտ 10%-ի  այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր