00:00:00

Բելառուսի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ

20:17, 11 օգոստոս 2020

Բելառուսի խորհրդարանը խստորեն դատապարտում է հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձերը: ԱԺ-ն կարծում են, որ ուղղորդված խմբերը նպատակադրված պառակտում են հասարակությունը: «Չպետք է թույլ տալ, որ երիտասարդությունը մանրադրամ դառնա այն անձանց ձեռքերում, ովքեր ցանկանում են թեժացնել իրավիճակը: Ամեն մի քաղաքացի պարտավոր է պահպանել կանոնները, իսկ պետությունը՝ ապահովել իրավակարգն ու հանգստությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պատգամավորները հայտնել են, որ բելառուսցիների մեծամասնությունը կողմ է անկախ պետություն կերտելուն, որի «հիմնական առաջնահերթությունը մարդն է, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը»: Նրանք նաև համաչափ են համարել ուժայինների գործողությունները ցուցարարների նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր