00:00:00

Անկյունային հղկիչով գլխի հատվածում վնասվածք ստացած 15-ամյա տղայի առողջական վիճակում դրական դինամիկա կա

15:56, 11 օգոստոս 2020

Անկյունային հղկիչով (բոլգարկա) ծանր մարմնական վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակում դրական դինամիկա է նկատվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Դերձյանը և հավելեց, որ նրա վիճակը գնահատվում է կայուն։ Օգոստոսի 6-ին, աշխատելու ընթացքում, հղկիչը կոտրվել ու վնասելով տղայի քթի և գանգի տարբեր հատվածների ոսկրերը, մխրճվել է գլխուղեղի առաջնային հատվածի մեջ: Նա ստացել էր բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ, գլխուղեղի ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր