00:00:00

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

15:21, 11 օգոստոս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին: COVID-19­ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Մինչ օրս նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որոնցից 231-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 254 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր