00:00:00

Գիշերային ժամերին հսկողությունը կխստացվի. Տիգրան Ավինյանի նոր հանձնարարականը

15:23, 10 օգոստոս 2020

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.
  • գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը,
  • անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը:
ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ և առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք։ Իսկ վերը թվարկվածը խախտում է մարդկանց իրավունքները, վտանգում մեր ու մեր երեխաների առողջությունը։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ ոլորտներում հիմնականում ունենք օրենսդրական կարգավորումներ, այսօր համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է.
  • Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ,
  • Քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ,
  • Բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր