00:00:00

Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանն ազատվել է պաշտոնից ու ոստիկանությունում ծառայությունից

13:53, 10 օգոստոս 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 6-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ՀՀ ոստիկանությունում ծառայությունից»։ Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը։ Տիգրան Եսայանը ծնվել է 1962թ. սեպտեմբերի 1-ին, Երևան քաղաքում: 1984թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցը, իրավաբանական գիտությունների թեկնածու, 2016 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի դոկտորանտ: ՆԳՆ համակարգում ծառայության է անցել 1979թ. նոյեմբերից և նշանակվել Քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկության հատուկ մասի տեսուչի պաշտոնին, ապա՝ 1980-1984 ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցի ունկնդիր 1984-1990 Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, թմրամոլության դեմ պայքարի գծով օպերլիազոր, անչափահասների գործերով ավագ օպերլիազոր 1990-1991 Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր 1991-1993 Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի Քանաքեռի միլիցիայի բաժանմունքի պետ 1993-1994 Էջմիածնի ՆԳ բաժնի պետ 1994-1995 Երևանի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի պետ 1995-1996 Երևանի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետ 1996-1998 Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետ 1998-2000 Տրանսպորտային ՆԳ վարչության պետ 2000-2002 Արարատի մարզային ՆԳ վարչության պետ 2002-2008 Տրանսպորտային ՆԳ վարչության պետ 2008-2011 Արմավիրի մարզային վարչության պետ 2011-2012 Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում 2012-2019 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալՀայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. նոյեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում ՀՀ Նախագահի 10.04.2010թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով և ՀՀ ոստիկանության պետի 16.04.2003թ. հրամանով շնորհվել է «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը: «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Մի շարք գիտական ձեռնարկների և հոդվածների հեղինակ է: ՌԴ մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր