00:00:00

Հեռավարի դեպքում ինչպե՞ս են անցկացվելու դասերը դպրոցում․ Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել

11:13, 10 օգոստոս 2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգի վերաբերյալ։ Հրամանով կարգավորվում են հեռավար կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են դրա կիրառման դեպքերը: Կարգը կարող է կիրառվել այն դեպքում, երբ աշակերտի ուսուցումը չի կարող կազմակերպվել առկա եղանակով կամ դպրոցում, այդ թվում՝ Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված։ Հեռավար դասերը կազմակերպվելու են այնպես, ինչպես 2019-2020-ի ուստարվա վերջին ամիսներին։ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը մանրամասներ է հայտնում։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր