00:00:00

Կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը

18:00, 09 օգոստոս 2020

Երեսունչորս տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացնում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը։ «Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է գրառման մեջ: Լևոն Ղասաբօղլյանը խաղացել է էստոնական ‹‹Տրանս Նարվա›› ակումբում, Երևանի ‹‹Արարատ››-ում, ‹‹Կիլիկիա››ում, ‹‹Ուլիս››-ում և Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Այնուհետև եղել է  պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ, ապա՝ նշանակվել ղազախական «Օնտուստիկ ակադեմիա» ակումբի գլխավոր մարզիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր