00:00:00

Շիրակում կորոնավիրուսից մահվան նոր դեպք կա․ կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է հաստատվել

20:21, 05 օգոստոս 2020 Հասարակություն

Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան մեկ նոր դեպք է գրանցվել։ Մահացողը կին է, նա Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել էր Երևան, որտեղ էլ մահացել է։  Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 36 դեպք։ Ավելացել է նաև Երևանում բուժվող ծանր հիվանդների թիվը։ Մայրաքաղաքում այժմ 53 հիվանդ է բուժում ստանում։ Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով մարզի 37 բնակիչ է բուժվում։ Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7․914 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6․560 նմուշառման հետազոտություն։ Օգոստոսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։ Մարզում, այսօրվա դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 564 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Նշենք, որ կորոնավիրուսի բռնկման նոր օջախներ մարզում չկան, վարակի տարածման տեմպերը, ընդհանուր առմամբ, նվազում են։ Վարակի վերջին բռնկումները Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում ու Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունում էին եղել, սակայն այստեղ իրավիճակը կայունանում է։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 474 բնակիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր