00:00:00

Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստ»-ը Մորի Կոնեն է

21:48, 03 օգոստոս 2020 Հասարակություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը «Շիրակ»-ից Մորի Կոնեն է: Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 2-րդ հորիզոնականում է «Նոա»-ի ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչը, իսկ 3-րդ տեղն է զբաղեցրել «Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոա»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: 99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:  71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր