00:00:00

Ռուսաստանում ավարտվել են կորոնավիրուսային ևս մեկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

00:40, 02 օգոստոս 2020 Աշխարհ

ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից մշակվող կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Ըստ նրա՝ այս դեղամիջոցի գրանցման համար պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ: «Մենք ակնկալում ենք առնվազն ևս երկու հայտ` առաջիկա մեկուկես-երկու ամիսների ընթացքում կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվության համար», - ավելացրել է նախարարը: Նրա խոսքով՝ գրանցման վկայականը ստանալուց հետո կսկսվի պատվաստանյութերի օգտագործումը: Առաջին հերթին կպատվաստվեն հատուկ խմբերը: «Նրանք հիմնականում բժիշկներն ու ուսուցիչներն են», - պարզաբանել է Մուրաշկոն: Նա նշել է, որ զանգվածային պատվաստումները նախատեսված են հոկտեմբերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր