Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար դատական դեպարտամենտը ներկայացրել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի երեք դատավորի՝ Գոռ Հակոբյանի, Սուրեն Անտոնյանի, Ստեփան Միքայելյանի թեկնածությունները, սակայն երեկ հայտնի դարձավ, որ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներից Սուրեն Անտոնյանը բարեվարքության հարցաթերթիկ չի ներկայացրել ու ընտրությունը կայացել է Ս.Միքայելյանի ու Գ.Հակոբյանի միջեւ: