00:00:00

Չինացի հաքերնե՞րն են փորձել գողանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող Moderna-ի տվյալները

00:23, 01 օգոստոս 2020 Աշխարհ

Չինացի հաքերներն ավելի վաղ այս տարի թիրախավորե են Նուբար Աֆեյանին պատկանող Moderna Inc կենսատեխնոլոգիական ընկերությունը, որը զբաղվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ անվտանգության ծառայության աշխատակցին, որը հետեւում է չինացի հաքերների գործունեությանը: Անցած շաբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրական եզրակացություն է հրապարակել, որում լրտեսության մեջ է մեղադրել Չինաստանի 2 քաղաքացու: Փաստաթղթում ասվում է, որ նրանք հետախուզական գործունեություն են ծավալել Մասաչուսեթսի կենսատեխնոլոգիական ընկերության նկատմամբ, որը հունվարին աշխատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ: Չինաստանը հերքել է մեղադրանքները՝ դրանք անհիմն անվանելով: «Չինաստանը տեխնոլոգիաներ գողանալու կարիք չունի եւ դրանով չի զբաղվում»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր