00:00:00

ԱՄՆ-ը 2,1 մլրդ դոլար կտրամադրի Sanofi-ին եւ GSK-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար

22:42, 31 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի կառավարությունը 2,1 միլիարդ դոլար կտրամադրի Ֆրանսիայի Sanofi դեղագործական կորպորացիային եւ Մեծ Բրիտանիայի GSK (GlaxoSmithKline) ընկերությանը, որոնք համատեղ պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ:Այդ մասին ասված է երկու ընկերությունների՝ հուլիսի 31-ին տարածված հայտարարությունների մեջ: Համաձայնագրի շրջանակներում այդ ընկերությունները հաջող աշխատանքի դեպքում պարտավորվում են ԱՄՆ-ին մատակարարել 100 միլիոն դոզա պատվաստանյութ: Ըստ որում ապագայում ԱՄՆ-ի իշխանությունները կկարողանան լրացուցիչ ստանալ 500 միլիոն դոզա պատվաստանյութ: Նշվում է, որ հատկացված միջոցների մեծ մասը բաժին կհասնի հենց Sanofi-ին: ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարի խոսքով՝ իշխանությունների համապատասխան ներդրումները «բարձրացնում են մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ անվտանգ պատվաստանյութի ստացման հավանականությունը»: Sanofi и GSK-ն պլանավորում են պատվաստանյութի, որը հիմնված է ԴԱԹ-ի վերահամակցման տեխնոլոգիայի վրա, կլինիկական փորձարկումներն սկսել այս տարվա սեպտեմբերին եւ այն վաճառքի թողարկել 2021 թվականի առաջին կիսամյակում: Ֆրանսիայի կորպորացիայի հավաստիացմամբ՝ պատվաստանյութը կլինի «արդյունավետ եւ հուսալի» եւ կարտադրվի մեծ ծավալներով: Sanofi-ում վստահ են, որ պատվաստանյութը հաջող փորձարկումներ անցնելու դեպքում կորպորացիան կկարողանա արտադրել տարեկան մինչեւ 1 միլիարդ դոզա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր