00:00:00

Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը ներկայացնում է Պոլիտկովսկայայի եւ Նեմցովի գործերով դատախազը

21:15, 31 հուլիս 2020 Աշխարհ

Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը ներկայացնում են երկու դատախազներ, որոնցից մեկը՝ Մարիա Սեմենենկոն, ով ներկայացրել է Բորիս Նեմցովի եւ Աննա Պոլիտկովսկայայի գործերով մեղադրանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է աղջիկների փաստաբաններից մեկը՝ Ալեքսեյ Պարշինը: «Մեր գործով մեղադրանքը ներկայացնում են դատախազ Մարիա Սեմենենկոն եւ եւս մեկ կին դատախազ»,-ասել է նա: Մոսկվայի քաղաքային դատարանը օգոստոսի 3-ին կհայտարարի իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշումը: Դատական նիստում պաշտպանության կողմը բարձրացրել է նաեւ քրեական գործը Բուտիրսկի դատարանին փոխանցելու ու գործը Գլխավոր դատախազություն վերադարձնելու հարցը: Տուժածներն իրենց հերթին խնդրել են վերադարձնել գործի՝ կապված չհաստատված շահադիտական դրդապատճառի հետ: Բացի այդ, պաշտպանությունը միջնորդել է երդվյալ ատենակալների կողմից քրեական գործի քննման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր