00:00:00

Apple-ը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը

20:11, 31 հուլիս 2020 Աշխարհ

Ամերիկյան Apple ընկերությունը կհետաձգի նոր iPhone-ի վաճառքի սկիզբը, The Verge-ն մեջբերում է ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիի խոսքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Համապատասխան հայտարարությունը Մաեստրին արել է ընկերության ներդրողների հետ հեռուստակոնֆերանսի ժամանակ: «Անցած տարի սեպտեմբերին մենք սկսեցինք նոր iPhone-ներ վաճառել, սակայն այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները սկսվեցն մի քանի շաբաթ ուշ»,-ասել է նա: Սովորաբար ընկերությունը նոր սմարթֆոնները ներկայացնում է սեպտեմբերի կեսերին, իսկ վաճառքը սկսվում է ամսվա վերջին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple-ն այս տարի 4 սմարթֆոն կներկայացնի, որոնք կունենան 5G տեխնոլոգիա եւ OLED էկրաններ: Նոր սմարթֆոնները կկոչվեն iPhone 12, iPhone 12 Plus, iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր