00:00:00

Պեկինում հույս ունեն, որ COVID-19-ի դեմ համատեղ պայքարը կբարելավի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

20:00, 31 հուլիս 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգները եւ Չինաստանը պետք է միասին աշխատեն կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում: Չինաստանի Հիվանդությունների վերահսկաման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուի կարծիքով՝ նման համագործակցությունը կարող է լավ ազդել երկու երկրների հարաբերությունների վրա: «Ես աշխատում եմ բնակչության առողջության ոլորտում: (…) Ի՞նչ է բնակչությունը: Բնակչությունը բոլորն են, ովքեր ապրում են Երկրի վրա: (…) Դուք կոչվում եք ԱՄՆ, մենք կոչվում ենք Չինաստան, (…) բայց մենք բոլորս մեկ տեսակ ենք՝ Homo sapiens: Մի մոռացեք այդ մասին: (…) Վիրուսը մեզ բարեկամներ կդարձնի, որովհետեւ մենք պետք է աշխատենք միասին»,- ասել է Գաո Ֆուն հուլիսի 30-ին տեղի ունեցած տեսախորհրդաժողովի ընթացքում, որը նախաձեռնել էր Միացյալ Նահանգներում գտնվող «ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ազգային կոմիտե» ոչ առեւտրային կազմակերպությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր