00:00:00

Ատլանտյան օվկիանոսում առաջացել է «Իսաիաս» արեւադարձային փոթորիկը

14:52, 30 հուլիս 2020 Աշխարհ

Ատլանտյան օվկիանոսում առաջացել է «Իսաիաս» արեւադարձային փոթորիկը: Այս մասին վկայում են տվյալները, որոնք երեկ երեկոյան հրապարակել է ԱՄՆ մրրիկներին հետեւելու ազգային կենտրոնը, որի կենտրոնակայանը տեղակայված է Մայամիում (Ֆլորիդա նահանգ): Կենտրոնի տվյալներով՝ արեւադարձային փոթորկի սահմաններում քամու արագությունը հասնում է 23 մ/վ-ի: Այն գտնվում է Պուերտո Ռիկոյի Պոնսե նավահանգստից մոտ 250 կմ հարավ եւ մոտ 8,7 մ/վ արագությամբ շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ: EFE գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի հետ ասոցացվող կղզի պետություն Պուերտո Ռիկոյի ղեկավարությունը որոշում էր ընդունել կարիբյան տարածաշրջանին մոտեցող ցիկլոնի պատճառով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Պուերտո Ռիկոյի նահանգապետ Վանդա Վասկեսի որոշմամբ կղզու ազգային գվարդիան անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Առափնյա պահպանությունը նախազգուշացրել է ափամերձ գոտիների ջրածածկման մեծ հավանականության մասին: Մթնոլորտային երեւույթը որակվում է արեւադարձային փոթորիկ եւ սեփական անուն է ստանում, եթե դրա սահմաններում քամու արագությունը հասնում է մոտ 17,5 մ/վ-ի: Քամու 33 մ/վ եւ ավելի արագության դեպքում փոթորիկը դառնում է մրրիկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր