00:00:00

Իրանը սկսել է COVID-19-ով հիվանդների բուժման համար նախատեսված ACTEMRA դեղամիջոցի արտադրությունը

00:13, 28 հուլիս 2020 Հասարակություն

Իրանը սկսել է COVID-19-ով հիվանդների բուժման համար նախատեսված ACTEMRA դեղամիջոցի արտադրություն: Այս մասին հայտարարել է Իրանի սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչության գլխավոր տնօրեն Հեյդար Մոհամադին, փոխանցում է IRNA-ն: «Ռեմդեսիվիրից բացի, ACTEMRA-ն, որի արդյունավետությունը COVID-19-ով հիվանդների բուժման համար հաստատվել է ԱՄՆ սննդի եւ դեղերի վերահսկման դեպարտամենտի կողմից, հիվանդանոցներ կմատակարարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»: Իրանի սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (IFDA) դեռ լիցենզիա չի տրամադրել այս դեղամիջոցի համար։ «Իհարկե, երկրում պատրաստվել էր այս դեղամիջոցի լաբորատոր նմուշը: Այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումներն Իրանի սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչության կողմից ամենայն հավանականությամբ կհաստատվենհաջորդ շաբաթ: Դեղամիջոցը երկրի դեղագործական շուկայում կհայտնվի հավանաբար առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր