Հա, մեկ էլ չհասկացա, թե ինչի՞ են որոշել խաչակրաց արշավանք սկսել Արամ Պաչյանի՝ «Թափանցիկ շշեր» պատմվածքի դեմ։ Լավ գործ է ու այո, ճիշտ է Արամը, երբ գրում է՝ «ես վազում եմ, որովհետեւ չեմ ուզում այսպես լինի»։ Ու ոչ մեկը չի ասել, որ Արամ Պաչյանը Նարեկացու այլընտրանքն է լինելու։ Կեղծ կռիվներ մի՛ ստեղծեք ու կեղծ ռինգեր մի՛ որոնեք։
Ամեն ինչ շատ ավելի բարդ ու լուրջ է։
Ով ուզում է, թող շարունակի դոփել տեղում ու սրտակեղեք, բայց գոլ, անպայման գոլ, որովհետեւ էդպես անվտանգ է ու էդպես ապահով է, կիսաշարժումներ անի։
Ես մի բան գիտեմ՝ մեզ քոչվոր ու մանկուրտ սարքել հնարավոր չի այն շատ պարզ պատճառով, որ պարզապես հնարավոր չի ու վերջ։
Ու էլի ամենակարեւորը՝ ամեն մեկը դա որոշելու է իր համար ու իր կռիվը ինքն է տալու։
Եթե ուզում է։
Հա, եթե ուզում է։ Ու վերջ»։