00:00:00

Թուրք իմամը Սուրբ Սոֆիայի բացմանը ելույթ է ունեցել թրով եւ անիծել Աթաթուրքին

23:05, 24 հուլիս 2020 Աշխարհ

Ուղղափառ քրիստոնյաների հայտնի տաճար Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելուց հետո առաջին նամազին մասնակցել է նաեւ Թուրքիայի գլխավոր իմամ, Կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  Կրոնական գործերի վարչության ղեկավարը նամազին մասնակցել է թրով եւ իր ելույթում առանց անուն նշելու անիծել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։ Ալի Էրբաշն ասել է, թե իսլամական գույքն անձեռնմխելի է, ով որ դիպչի, վառվելու է եւ անիծվելու է։ Նշենք, որ Սուրբ Սոֆիան հենց Աթաթուրքի օրոք եւ Աթաթուրքի հրամանով է մզկիթից վերածվել թանգարանի։ Նախարարների խորհդրի որոշման մեջ կա Աթաթուրքի ստորագրությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր