00:00:00

Մեծ Բրիտանիան մինչեւ 2021 թվականի կեսը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը․ Ջոնսոն

22:33, 24 հուլիս 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիան կհաղթահարի կորոնավիրուսային ճգնաժամը մինչեւ 2021 թվականի կեսը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ մտավախություն հայտնելով, որ հնարավոր երկրորդ ալիքը կարող է կործանել առողջապահական ծառայությունը, փոխանցում է Reuters-ը: «Անկախ նրանից, թե դա ինչից է տարածվել՝ չղջիկից, մողեսից կամ մեկ այլ բանից, այն շատ, շատ տհաճ էր մարդկության համար: Եվ ես կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսից մենք այն կհաղթահարենք: Երկիրը կվերականգնվի ավելի ուժեղ, քան երբեւէ»,- ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ դեռ կա երկրորդ ալիքի սպառնալիքը: Ջոնսոնը հույս է հայտնել, որ բոլորը կպատվաստվեն գրիպի դեմ՝ ձմռան ամիսներին առողջապահական ծառայությունների բեռը թեթեւացնելու համար: «Եւ հայտնվել են այդ բոլոր շարժումները պատվաստման դեմ․ նրանք խելագարներ են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր