00:00:00

Մոսկվայի ոստիկանությունում գնահատել են հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուքի մասնակիցների թիվը

22:22, 24 հուլիս 2020 Աշխարհ

Մոսկվայի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է 40-ից 50 մարդ, ՌԲԿ-ին պատմել է աղբյուրը ՌԴ ՆԳՆ-ում եւ հաստատել է աղբյուրը ոստիկանության տարածքային բաժանմունքում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ կռվի մասին հաղորդումը բնակիչներից ստացվել է հուլիսի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով 22.29-ին, ընդ որում, ականատեսներից ոմանք հայտնել են, որ կրակոցներ են հնչել: «Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են, որ Պերերվա եւ Պերերվինսկի փողոցների խաչմերուկում կովկասցու արտաքինով մոտ 40-50 քաղաքացոը միջեւ բախում է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի»,- պատմել է նա: Տեղում ձերբակալվել եւ ոստիկանություն էին տեղափոխվել թվով վեց ադրբեջանցի եւ յոթ հայ։ Մասնակիցներից մեկը՝ 1986 թվականին քաղաքաին, կտրած վերք է ստացել ուսի հատվածում, նրան բժշկական օգնություն են ցուցաբերվել հիվանդանոցում, ինչից հետո նա հարցաքննվել է ոստիկանության կողմից: Ըստ տուժածի՝ նա վիրավորվել է անհայտ անձի կողմից ծեծկռտուքի ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր