00:00:00

Մել Գիբոսնը վարակվել էր կորոնավիրուսով ու հիվանդանոցում մի շաբաթ անցկացրել

20:22, 24 հուլիս 2020 Աշխարհ

Դերասան ու ռեժիսոր Մել Գիբսոնը կորոնավիրուսի հետեւանքով հիվանդանոցում մի շաբաթ է անցկացրել։ People-ի հաղորդմամբ՝ 64-ամյա դերասանը կորոնավիրուսով հիվանդացել էր դեռ ապրիլին եւ այժմ լիովին ապաքինվել է։ «Ապրիլին COVID-19-ի թեստի պատասխանը դրական էր, եւ նա ստիպված էր մի շաբաթ անցկացնել հոսպիտալում»,- լրատվամիջոցին հայտնել է Մել Գիբսոնի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ դերասանին բուժել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով, երբ հիվանդանոցում է եղել, եւ այդ ժամանվանից հետո թեստի արդյունքները բազմաթիվ անգամներ բացասական են եղել։ Ենթադրվում է, որ Մել Գիբսոնի թեստի պատասխանը դրական է եղել անմիջապես այն բանից հետո, երբ Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր