00:00:00

«Չինաստանը կրկնում է ԽՍՀՄ֊ի սխալները»․ Պոմպեո

19:42, 24 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կհաղթի Չինաստանի հետ դիմակայությունում, քանի որ կրկնում է ԽՍՀՄ-ի սխալները: «Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել: Ես հավատ ունեմ, քանի որ մենք նախկինում էլ արել ենք դա: Ես հավատում եմ, որ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը կրկնում է նույն սխալները, որոնք թույլ տվեց Սովետական ​​Միությունը օտար պոտենցիալ դաշնակիցների հանդեպ՝ ոչնչացնելով վստահությունը ներսում երկրի ներսում և արտերկրում», - ասել է Պոմպեոն Կալիֆոռնիայի Ռիչարդ Նիքսոնի նախագահական գրադարանում: Պետքարտուղարը խոստովանել է, որ, ի տարբերություն Սովետական ​​Միության, Չինաստանը «խորապես ինտեգրված է համաշխարհային տնտեսության մեջ», բայց նշել է, որ Պեկինը ԱՄՆ֊ից ավելի շատ է կախված, քան հակառակը»: Պոմպեոն նաև նախանշել է այն հիմնական սկզբունքը, որի հիման վրա այժմ պետք է կառուցվեն հարաբերությունները Չինաստանի հետ: «ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը շփվել է սովետականների հետ «Վստահիր, բայց ստուգիր» սկզբունքով: Իսկ այժմ ես ասում եմ. «Մի՛ վստահիր, ստուգի՛ր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր