00:00:00

ՌԴ քաղաքացիների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև

18:00, 24 հուլիս 2020 Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ ՌԴ քաղաքացիներ՝ պահանջելով, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մեկնել Ռուսաստան։ «Փետրվարից եկել ենք, մայիսի 15-ին ճանապարհները փակեցին։ Պետք է բնակարանն ազատեմ․․․ Մնացել ենք փողոցում։ Ես թոշակառու եմ, փող չկա, ուղղակի հնարավոր չէ ապրել։ Սա արհամարհական վերաբերմունք է մեր հանդեպ»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ դեսպանատնից ոչ մի պատասխան չեն տալիս իրենց։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե շարունակեն դեսպանատնից իրենց չարձագանքել, ապա հուլիսի 30-ին կգնան ուղիղ Բագրատաշենի անցակետ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր