00:00:00

Աշխատում ենք հակահայկական բանաձեւի ընդունման դեմ․ «Հայ դատ»

01:20, 24 հուլիս 2020 Աշխարհ

Ակտիվ աշխատանք է տարվում « Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց իրավիճակի մասին» ձեւակերպումն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի բանաձեւից հեռացնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Վաշինգտոնում «Հայ դատի» գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ըստ նրա՝ խորհրդարանականների հետ աշխատանք կիրականացվի բոլոր փուլերում՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներում քննարկումներից մինչեւ Սենատում բանաձեւի հնարավոր հայտնվելը կամ նույնիսկ ընդունվելը։ «Բանաձեւը Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ  պատժամիջոցների տարրեր չի պարունակում եւ չի ունենա նույնիսկ ուղիղ քաղաքական հետեւանքներ, սակայն դրա ընդունումն ամեն դեպքում անընդունելի է: Անընդունելի է նաեւ այն, որ ԱՄՆ օրենսդիր մարմինները դեռ չեն անդրադարձել Սումգայիթում եւ Բաքվում հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վայրագությունների խնդրին»,- հավելեց մամուլի քարտուղարը: Նշենք, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը «2021 թվականի ազգային պաշտպանության հաստատման մասին» օրենքում  բանաձեւ էր ներառել հետեւյալ ձեւակերպմամբ. «Պետքարտուղարը՝ պաշտպանության նախարարի հետ միասին, Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներ զեկույց է ներկայացնումՈւկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց վիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետեւյալ գնահատականները. Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի քաղաքացիների թիվը, ովքեր բռնի կերպով տեղահանվել են 1991 թվականից ապօրինի բռնազավթված երկրների տարածքներից օտարերկրյա ուժերի կողմից».

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր