00:00:00

Նիկոլ Փաշինյանը 7 նոր կետ է նշել․ ինչ է կատարվել կառավարության նիստում (տեսանյութ)

19:19, 23 հուլիս 2020 Հասարակություն

Կառավարության այսօրվա նիստում այսօր գլխավոր թեման, եթե վերջին ամիսներին Քովիդ 19-ով պայմանավորված իրավիճակն էր, ապա այս անգամ գործադիրի նիստը մեկնարկեց սահմանային լարվածության վերաբերյալ վարչապետի հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ սահմանային լարված իրավիճակում Հայաստանի ու հայ ժողովրդի համախմբվածությանը: Վարչապետը նշեց, որ միջազգային համայնքի առջև մենք դրսևորեցինք պատասխանատու և վստահ պահվածք ու հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Ըստ Փաշինյանի՝ հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահող երկրները: Շարունակելով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, անկասկած, սահմանային լարվածության այս փորձությունից դուրս ենք եկել հաղթանակած և վստահ մեր ուժերին, ժողովրդի և հասարակության տոկունությանը, բայց անհրաժեշտ է կատարել որոշակի հետևություններ: Վարչապետը յոթ կետ էր առանձնացրել․ Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսանկյունից գործադիրի ղեկավարը խիստ կարևորում է Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունն ու առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը: Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ: Ադրբեջանը պետք է հրապարակավ հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ: Ըստ վարչապետի՝ հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018-ի թավշյա հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության և համախմբվածության նոր մակարդակի են հասել: Փաշինյանը կարծում է՝ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, երկրի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, ռազմական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Ապա կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից 25 միլիոն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարված դրությունը:  Ըստ հաշվարկների՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին հասցվել է 150 միլիոն դրամի վնաս: Պապիկյանն ասաց, որ գույքագրման ու գնահատման աշխատանքային խմբի ներկայացրած արդյունքների հիման վրա պետք է արագ վերականգնել հասցված վնասը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ արդեն յոթ տան վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ղուլարյանը հայտնեց՝ տասը տուն էլ մաքրման աշխատանքների փուլում է: Անդրադառնալով թեմային վարչապետն էլ նշեց, որ Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել են և եկել այն եզրակացության, որ այն բնակելի տները, որոնք այս օրերի ընթացքում՝ հուլիսի 12-ին և դրանից հետո, տեղի ունեցած դեպքերի հետևանքով ավերվել են և հնարավոր չէ վերականգնել, Կառավարությունը պետբյուջեի միջոցներով պետք է վերականգնի: Կառավարության նիստում օրակարգային այլ հարցեր էլ կային, որոնք քննարկվեցին եւ ընդունվեցին։ Մասնավորապես Կառավարությունը հաստատեց ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վերջինս տեղյակ չէր, որ ելույթ պետք է ունենա, խոստացավ մտքերը իմի բերել, եւ դրանք ներկայացնել Ազգային Ժողովում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/293028511938707/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր