Ինչպես նշում է The Guardian-ը, Ինգլեսիսը մանրամասնել է, որ դիմահարդարման միջոցով քողարկել է Դեպի գործադրած բռնության հետքերը:
Նա նշել է, որ Հարդը 2015թ. դեկտեմբերին զանգահարել է և իրեն զույգի լոսանջելեսյան պենտհաուս կանչել, որպեսզի ինքը քողարկի բռնության հետքերը՝ Հարդին հնարավորություն տալով հաջորդ օրը հեռուստատեսությամբ երևալ:
«Երբ գնացի նրա մոտ, ասաց, որ ինքն ու Ջոնին կռվել են, և որ դերասանը փորձել է իրեն բարձով խեղդել: Նրա կարծիքով՝ Դեպը փորձել էր այդ գիշեր սպանել իրեն, մազերից բռնած քարշ էր տվել»,-պատմել է դիմահարդարը:
Մինչդեռ Դեպը հերքում է կնոջը ծեծելու մեղադրանքները: