00:00:00

Չինաստան. Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու Հոնկոնգի բնակիչների հնարավորությունը խախտում է միջազգային իրավունքը

18:45, 23 հուլիս 2020 Աշխարհ

Լոնդոնի նոր քաղաքականությունը, որը Հոնկոնգի բնակիչներին թույլ է տալիս բրիտանական քաղաքացիության հավակնել, «միջազգային իրավունքի խախտում է եւ Չինաստանի ներքին գործերին միջամտություն»: Այս մասին նշված է Լոնդոնում Չինաստանի դեսպանության հայտարարության մեջ: Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելը ավելի վաղ հայտարարել էր, որ Հոնկոնգի բնակիչները, որոնք ունեն բրիտանական ազգային արտասահմանյան վիզաներ, կարող են 2021 թվականի հունվարից քաղաքացիություն ստանալու փաստաթղթեր ներկայացնել: Չինաստանի դեսպանությունը հայտարարել է, որ Պեկինը խիստ պատասխան կտա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ ուղղի իր սխալները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր