00:00:00

Թրամփը հայտարարել է, որ չնայած համավարակին՝ չի վախենա որդուն դպրոց ուղարկել

17:55, 23 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վախենում որդուն դպրոց ուղարկել՝ չնայած կորոնավիրուսի համավարակին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այո, ես հանգիստ եմ»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք նա կկարողանա իր կրտսեր որդուն` 14-ամյա Բերոնին և թոռներին հանգիստ դպրոց ուղարկել: «Ես ցանկանում եմ, որ դպրոցները բացվեն: Մենք դա անվտանգ ռեժիմով կանենք»,-ասել է նախագահը` ընդգծելով, որ դպրոցների բացման մասին վերջնական որոշումն արվելու է նահանգային իշխանությունների կողմից: Դպրոցների բացման նպատակահարմարության հարցը թեժ վեճերի առարկա է դարձել Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև: ԱՄՆ-ում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 101 308 դեպք, վարակման հետևանքով մահացել է 146 192 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր