Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1085 դեպք, վարակվածներից 911-ն առողջացել է, 16-ը` մահացել:
5692 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 275 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 15 382 483 է, մահացել է 630 369 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: