00:00:00

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով 5 ընկեր է կորցրել

14:53, 23 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով 5 ընկեր է կորցրել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Fox News հեռուստաընկերությանը: ԱՄՆ նախագահն ասել է, որ մինչև վերջերս իր հարազատներից և ընկերներից ոչ ոք չէր մահացել թոքաբորբից: «Այժմ ես արդեն կորցրել եմ 5 մարդու, հնարավոր է՝ 6: Ես 5 ընկեր եմ կորցրել»,-ասել է Թրամփը` նշելով, որ այդ մարդկանցից մեկը հաջողակ գործարար էր Նյու Յորքում: Այդ մարդը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրանից վերցված անալիզը դրական պատասխան է ցույց տվել: «Հոսպիտալացումից երկու օր հետո նա կոմայի մեջ է ընկել, և ևս մի քանի օր անց մահացել է»,-շարունակել է Թրամփը: Նրա խոսքով` այդ դեպքը նրան ևս մեկ անգամ ապացուցել է համավարակի ընթացքում ռիսկային գոտում գտնվող անձանց նկատմամբ խնամքի ապահովման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր