00:00:00

Մոսկվան և Անկարան քննարկել են Լիբիայի իրադրությունը

02:14, 23 հուլիս 2020 Աշխարհ

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրքական կողմի հետ քննարկել են մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումը Լիբիայում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորությամբ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, հուլիսի 21-22-ին Անկարայում կոնսուլտացիաներ է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ թուրքական տարբեր գերատեսչությունների ղեկավարության հետ: «Մանրամասնորեն քննարկվել են մերձավորարեւելյան տարբեր ասպեկտներ՝ շեշտը դնելով Լիբիայում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման և երկարաժամկետ կարգավորման ապահովման խնդիրների վրա»,- ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում է Տրիպոլին և երկրի արևմուտքի տարածքները, և մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջև, որը համագործակցում է արևելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր