00:00:00

ՀՀԿ-անները հերթական անգամ կրակն են ընկել առողջապահության նախարարի որոշումների պատճառով․ «Ժողովուրդ»

14:05, 28 փետրվար 2018 Մամուլ

[caption id="attachment_2708" align="alignleft" width="300"] Executive director of the INGO-Armenia insurance company Levon Altunyan holds a press conference in Novosti press club[/caption] «Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի որոշումների պատճառով: Արգելված վայրերում ծխելու համար նախատեսված մեծ չափի տուգանքնե­րի թեման մի կերպ «սղղացնելուց» հետո այժմ ՀՀԿ-անները չգիտեն՝ ինչպես պաշտպանել Ալթունյանի հերթական նորամուծությունը, որով այսուհետ դե­ղատներից մեծ թվով դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականների վրդովմունքն այնքան մեծ է, որ նրանք դա չեն թաքցնում անգամ հարցազրույցների ժամանակ՝ դեմ արտահայտվելով այդ որոշմանը, իսկ նախկինում մշտապես փորձել են մեղմացնել իրենց թիմակցի սխալները:

«Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ մասնավոր զրույց­ներում նրանք էլ ավելի դաժան են՝ դժ­գոհելով, որ Լեւոն Ալթունյանն իր աշ­խատասենյակում նստած որոշումներ է ընդունում, իսկ հետո իրենք ստիպված են մեկնաբանել դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր