00:00:00

Քանյե Ուեսթն ասել է, որ 2 տարի ուզում է բաժանվել Քիմ Քարդաշյանից

20:49, 22 հուլիս 2020 Աշխարհ

Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը հայտարարել է Քիմ Քարդաշյանից բաժանվելու ցանկության մասին: Նրա խոսքով, ամուսնալուծության մասին մտածում է արդեն երկու տարի: Երաժիշտը Թվիթերում գրել է, որ իր 4 երեխաների մայր Քարդաշյանը խանդելու առիթ է տվել: «Ես փորձում եմ բաժանվել այն ժամանակից սկսած, երբ Քիմը հանդիպում էր Միքի հետ՝ բանտային բարեփոխումները քննարկելու համար»,- kulturomania.ru-ի  հաղորդմամբ՝  Ուեսթի խոսքը մեջբերել է The Sun-ը: Խոսքը Քիմ Քարդաշյանի և Նիքի Մինաժի նախկին ընտրյալ Միք Միլլի հանդիպումների մասին է: Ավելի ուշ երգչի թվիթը հեռացվել է: Ուեսթը նաև գրել էր, որ տղամարդը, ի տարբերություն իր կնոջ, իրեն քաղաքավարի է պահել: Ավելի վաղ Քանյե Ուեսթի մերձավոր շրջապատի աղբյուրները հաղորդել էին, որ նա ամեն տարի բիպոլյար աֆեկտիվ խանգարվածության մոլագարային աստիճան է ունենում, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրա արտահայտությունների ու արարքների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր