00:00:00

Փելոսին կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» Է անվանել

15:12, 22 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) Միացյալ Նահանգների ղեկավարին մեղադրել է համավարակի հարցում անգործունեության մեջ, որը շատ մարդկանց կյանքի գին ունեցավ, եւ նոր կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» է անվանել:Այս հայտարարությամբ նա հուլիսի 21-ին հանդես է եկել CNN հեռուստաալիքի եթերում: Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները՝ Փելոսին նշել է. «Կարծում եմ, այսօրվա ելույթում նախագահը, նշելով դիմակներ կրելու անհրաժեշտությունը, խոստովանեց թույլ տված սխալները»: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարն ավելի վաղ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վարակի տարածման լույսով: «Ըստ էության պարզ է, որ դա Թրամփի վիրուսն է»,- ասել Է նա: Փելոսիի կարծիքով՝ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը պետք Է համավարկի հենց ամենասկզբից հանրային միջոցառումներ այցելեր պաշտպանական դիմակով: Ինչպես ընդգծել Է նա, Թրամփը դա չի արել, ինչով վատ օրինակ Է ծառայել համաքաղաքաիների համար: «Այն, ինչը մենք կրեցինք, զգալի չափով Թրամփի վիրուսն Է»,- կարծում է Ներկայացուցչների պալատի խոսնակը: Թրամփը հուլիսի 21-ին ելույթի ժամանակ խոստովանել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման շուրջն ստեղված իրավիճակը կարող Է տակվին վատթարանալ: Նա ամերիկացիներին հորդորել է դիմակներ կրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր