00:00:00

Բոլորին անխտիր կգտնենք եւ պատասխանատվության կենթարկենք․ Ալիեւը՝ ընդդիմությանը

15:02, 22 հուլիս 2020 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի ընդդիմությանը մեղադրել է հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Նա այդ մասին հայտարարել է նախօրեին, փոխանցում է AzerTAc-ը: Հիշեցնենք, որ առաջնագծում կրած պարտությունից հետո Ադրբեջանի իշխանություններն «ինքնաբուխ ժողովրդական հանրահավաք» էին կազմակերպել, ընդ որում՝ «հաղթանակը» տոնելու համար․․․ Հանրահավաքում հնչեցվեցին այդ թվում նաեւ ընդդիմադիր կարգախոսներ եւ անհապաղ մոբիլիզացման կոչ: Գաղափարը կյանքի կոչելու համար ամբոխը ներխուժեց խորհրդարանի շենք: Տեղի ունեցածը, չնայած իշխանությունների համար ակնհայտորենշահեկան լինելը, ներկայացվեց որպես «ընդդիմության ինտրիգներ» եւ արդեն «պտուտակները ձգելու» պատճառ դարձավ: «Որոշ կեղտոտ տարրեր՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» անդամները, օգտվելով դրանից, փորձեցին անկարգություններ հրահրել, ներխուժեցին խորհրդարանի շենք, որտեղ ավերածություններ գործեցին: Ի՞նչ կապ կա խորհրդարանի շենքի եւ տարած հաղթանակի միջեւ: Եվ հետո դա հաղթանակ է, որը բոլորն են ճանաչում: Հայաստանն արդեն ստիպված է ընդունել դա: Այս օրերին մենք դրսից մեծ աջակցություն տեսանք: Այսինքն՝ ժողովրդի կամքն իրականություն դարձավ, դա պետք է նշել: Բայց ինչու՞ էր պետք քանդել, ջարդել պատերը, գրասենյակները խորհրդարանի շենքում: Նրանք բարձրացան երրորդ հարկ, ջարդեցին գրասենյակների դռներն ու ապակիները: Դու ի՞նչ է՝ եկել ես ոչնչացնել օրենսդիր բարձրագույն մարմինը: Ո՞վ կարող է դա անել: Թշնամին, ուրիշ ոչ ոք»,- ասել է Ալիեւը՝ դրանով իսկ հայտարարելով ԱԺՃԿճ-ի դեմ գործողությունների հաջորդ փուլի մեկնարկի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր