«Մոլդովայի կառավարությունը պարտավորվել է շարունակել ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը, ինչպես նաև եվրոպական ստանդարտների անցման բարենորոգումները»,- մեկնաբանել է պայմանագիրը Պուշկուցան: Փողը կտրամադրվի մեկ տարվա ընթացքում երկու մասով: Առաջին մասնաբաժինը կստացվի հուշագրի ստորագրումից հետո, իսկ երկրորդը՝ կախված կլինի պատավորությունների իրականացումից, նշված է հաղորդագրության մեջ: Վարկը տրամադրվում Է 15 տարով՝ լողացող տոկոսադրույքով: Այն կախված կլինի այն արժեքից, որով Եվրահանձնաժողովը փողը կփոխառի միջազգային ֆինանսական շուկայում: Մոլդովան նաև քննարկում է 200 միլիոն եվրոյի վարկ Ռուսաստանի հետ: Այդ փողը երկրին թույլ կտա ավելի արագորեն հաղթահարել կորոնավիրուսի համավարկի հարուցած տնտեսական անկման հետևանքները՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: