00:00:00

ԱՄՆ-ում քվեարկել են «Հյուսիսային հոսք 2»-ի եւ «Թուրքական հոսք»-ի դեմ պատժամիջոցների օգտին

01:24, 22 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել 2021 թվականի պաշտպանության բյուջեի մասին օրինագծում փոփոխությանը, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» եւ «Թուրքական հոսք» գազատարների կառուցման մասնակիցների հանդեպ, հայտնում է RG-ն: Փոփոխությունն ուժի մեջ մտնելու համար պաշտպանության բյուջեի նախագիծը պետք է հաստատվի Սենատի կողմից եւ ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից: Օրենքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից՝ ԱՄՆ նոր ֆինանսական տարվա մեկնարկով: Սահմանափակման միջոցները կարող են իրականացվել համաձայն փոփոխության տեքստի՝ օտարերկրյա անձանց նկատմամբ, ովքեր նպաստում են գազատարների կառուցմանը, օրինակ, տրամադրում են խողովակաշարեր տեղադրող նավեր: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն ասել էր, որ Լենինգրադի մարզից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա հոսող «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման մասնակիցները կարող են ընկնել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի գործողության տակ: Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ գազատարների նախագծերը տնտեսական են եւ ապաքաղաքականացված: Մինչդեռ ԱՄՆ-ը «Հյուսիսային հոսք 2»-ում Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածության աճ է տեսնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր