00:00:00

Օքսֆորդի համալսարանի COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է թողարկվել մինչեւ տարեվերջ

23:04, 21 հուլիս 2020 Աշխարհ

COVID-19-ի դեմ Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութը կարող էր թողարկվել մինչեւ տարեվերջ, բայց որեւէ վստահություն չկա, որ դա տեղի կունենա, հայտնել է պատվաստանյութի զարգացման թիմի ղեկավար Սառա Գիլբերտը, փոխանցում է Reuters-ը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակվող փորձարարական պատվաստանյութն անվտանգ է եւ իմունային պատասխան է ձեւավորել առողջ կամավորների մոտ կլինիկական փորձարկումների վաղ փուլում: «Տարվա վերջը պատվաստանյութի ներդրման նպատակային ցուցանիշն է, դա հնարավորություն է, սակայն դրանում բացարձակապես վստահություն չկա, քանի որ պետք է երեք բան տեղի ունենա»,- ասել է Սառա Գիլբերը: Պատվաստանյութը, ըստ նրա, պետք է արդյունավետ լինի փորձարկումների վերջին փուլերում, դեղաչափերի մեծ քանակություն է անհրաժեշտ արտադրել, իսկ կարգավորիչները պետք է օպերատիվ կերպով դրա լիցենզավորման համաձայնություն տան արտակարգ իրավիճակներում օգտագործման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր